Միջազգային

Յացենյուկը կհանդիպի Ժոզե Մանուել Բառոզուի հետ

Եվրահանձնաժողովի և Ուկրաինայի նախարարների կաբինետի համատեղ նիստը` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի գլխավորությամբ, տեղի կունենա մայիսի 13-ին Բրյուսելում: «Եվրահանձնաժողովը մտադիր է օգնել Ուկրաինային և վստահ լինել այն բանում, որ Ուկրաինան ունի անհրաժեշտ աջակցությունը երկրին անհրաժեշտ քաղաքական և տնտեսական բարեփոխումներն իրականացնելու համար, որոնք հետապնդում են ժողովրդավարական, անկախ և բարգավաճ Ուկրաինա կառուցելու նպատակներ»,- ասվում է հաղորդագրությունում:

Back to top button