Քաղաքական

Հայաստանն իր հարաբերությունները կխորացնի ե՛ւ Իրանի, ե՛ւ Վրաստանի հետ. փորձագետների

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայ իրանական ու հայ վրացական հարաբերությունների ապագան՝ ըստ փորձագետների. Թե Իրանի, և Թե Վրաստանի դեպքում, իրանագետի ու վրացագետի դիտարկումները համընկնում են: Վրացագետ Ալիկ Էլոյանցն ու իրանագետ Ռուդիկ Յարալյանը հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման միտումներ են տեսնում: Վրացագետ Ալիկ Էլոյանցն այսօր կարծիք է հայտնել, հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը չեն խանգարի ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան: Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամացելու որոշումը խնդիր չի լինի նաև Իրանի հետ հետագա հարաբերություններում, ավելին, իրանագետ Ռուդիկ Յարալյանի դիտարկմամբ, Հայաստանը հետագայում՝ տարանցիկ երկիր կարող է դառնալ Ռուսաստանի ու ԵՄ երկրների հետ հարաբերությունների խորացման հարցում:

Փորձագետների կարծիքով, Հայաստանն առաջիկայում իր երկու հարևանների՝ Վրաստանի ու Իրանի հետ կխորացնի համագործակցությունը: Հարաբերությունների ընդլայնմանը չի խանգարի՝ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշումը:
Վրացագետ Ալիկ Էլոյանցի կարծիքով, հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը չեն խանգարի ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան:
«Վրաց-թուրքական ու ադրբեջանական այդ եռակողմ համագործակցությունը թվում է մեզ համար հաճելի չէ. Բայց կարծում եմ, դրանք նոր լուրջ փոփոխությունների չեն բերի, քանի որ արդեն իսկ այն մակարդակի են հասցված, որ Վրաստանը կախվածության մեջ է ընկած թեկուզ էներգետիկ բլոը, եթե վերցնենք»:

Վրացագետը, այդուհանդերձ, հայ-վրացական հարաբերություններում որոշակի խնդիրներ կանխատեսում է, ի վերջո, Հայաստանը որոշել է անդամակցել Մարքսային միությանը, Վրաստանը, առաջիկայում էլ կստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Լիովին տարբեր, այսպես ասենք, բևեռներում, կլինեն հարևան երկրները, սակայն, ամեն կերպ կփորձեն լուծել խնդիրները:

«Դրանք կարող են ազդել գնային քաղաքականության վրա, կարող են որոշակի ապրանքատեսակներ թանկանալ, կամ լինի նույնիսկ հակառակը, այդ դեպքում էլ դեռևս մանրամասն պարզ չէ, թե ինչ դրույթներ կլինեն»:

Վրացագետն առաջիկայում բացառում է Բաքու –Թբիլիսի- Կարս երկաթգծի բացումը,քանի որ քննարկումներն այս պահին կանգ են առել հետագայում՝ գուցե նորից քննարկումներն ակտիվանան,- կարծում է Վրացագետ Ալիկ Էլոյանցը:

Հայ իրանական հարաբերությունները կշարունակեն զարգանալ, համագործակցության նոր եզրերի պայմանավորվածություններ ձեռք են բերվել մեր երկրի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ իրանի իսլամական հանարպետություն կատարած այցի ընթացքում: Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամացելու որոշումը խնդիր չի լինի Իրանի հետ հետագա հարաբերություններում, ավելին, իրանագետ Ռուդիկ Յարալյանի դիտարկմամբ, Հայաստանը հետագայում՝ տարանցիկ երկիր կարող է դառնալ Ռուսաստանի ու ԵՄ երկրների հետ հարաբերությունների խորացման հարցում: Իրանի համար, տնտեսական համագործակցությունը կշարունակվի էներգետիկ, տրանսպորտային փոխադրումների, բանկային ոլորտներում:  «Շատ կարևորում եմ Իրանի նախագահի այն հայտարարությունը, ըստ որի, նա պատրաստ է Իրանում ընդունել հայ գործարարներին, վերջիներս էլ ցանկություն ունեն Հայաստանում ներդրումներ կատարել՝ տարբեր ոլորտներում»:

Ի դեպ, Իրանագետ Ռուդիկ Յարալյանը վաղաժամ է համարում խոսել Հայաստանում ռուսական գազը իրանական գազով փոխարինելու հեռանկարների մասին, գոնե ՝ այս պահին:

 

Կարդացեք նաև
Close
Back to top button