ԿարևորՔաղաքական

ԼՂՀ ճանաչումը կարգավորման միակ հեռանկարն է. լրանում է զինադադարի 20- րդ տարին

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այս օրերին լրանում է ղարաբաղա- ադրբեջանական հակամարտության գոտում հրադադարի հաստաման քսանամյակը: 1994 թվականի մայիսի 5-ին  ստորագրվեց Բիշքեքյան արձանագրությունը, որը զինադադարի համաձայնության հիմքն էր։ Այս փաստատթղթերի տակ կա ԼՂՀ ներկայացուցիչների ստորագրությունը որպես լիիրավ  կողմի: Արցախի Ազգային ժողովի  արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի կարծիքով՝  հրադադարի համաձայնությունը ստորագրելով՝ ԼՂՀ պատասխանատվութուն է ստանձնել  տարածաշրջանային  անվտանգության համար:

Վերջնական խաղաղության  պայմանագրի ստորագրումը դեռևս առջևում է, ներկա փուլում բանակցային գործընթաց չկա, ասում է Արցախի Ազգային ժողովի  արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է ինչ-որ բան անել, բայց դրանք,Վահրամ Աթանեսյանի կարծիքով, խաղաղության պահպանմանն են ուղղված, ոչ թե խնդրի կարգավորմանը։

Մի քանի շեշտադրումներ, որ արտահայտում են Լեռնային Ղարաբաղի պաշտոնական  դիրքորոշումը այդ գործընթացում, որին, ըստ Վահրամ Աթանեսյանի, Արցախի մասնակցությունը միջնորդավորված է։

Ներկա փուլում, ըստ արցախցի պատգամավորի, ավելի  հավանական է դառնում Արցախի անկախության ճանաչումը:Մինսկի խմբի ներսում աշխարհաքաաղքական վերջին զարգացումների հետևանքով Վահրամ Աթանեսյանը ներքին ճգնաժամ է կանխատեսում: Պատգամավորը ԼՂՀ ճանաչումը հավանական է համարում նաև այն պատճառով, որ վերջին ժամանակներում  միջազգային հանրությունը հակված է փաստացի իրավիճակների  օրինականացմանը:

Չնայած միջազգային հանրության տեսակետից անորոշ կարգավիճակին, հրադադարի պահպանությունը ստանձնած Լեռնային Ղարաբաղի Հանարպետությունը տարածաշրջանային գործոն է,որը  նաև պատասխանատվություն է կրում տարածաշրջանի խաղաղության համար։ Տվյալ պարագայում ԼՂՀ անկախության ճանաչումը, ըստ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի,  միակ հեռանկարն է։ Դրան են ուղղված հայկական հանրության  և համախոհների ջանքերը:

Back to top button