Հասարակություն

Դժբախտ պատահար՝ Արարատյան փողոցում

Մայիսի 6-ին, ժամը 12.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում բեռնատար ավտոմեքենայի թափքը շրջվել է քաղաքացիների վրա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «ՄԱՆ» մակնիշի 035 LT 61 պետհամարանիշի ավտոմեքենայի թափքը պոկվել և շրջվել է երկու քաղաքացիների վրա:

1979 թ. ծնված Վ. Հ.-ն տեղում մահացել է, իսկ 1977 թ. ծնված Ս. Ա.-ն, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

Նկարը՝ shamshyan.com-ից:

Back to top button