Հասարակություն

Բնապահպանական ՀԿ-ները դիմում են բնապահպանության նախարարին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Կառավարության նոր նշանակումներին քաղաքացիական հատվածից առաջինն արձագանքում են բնապահպանները: Նրանք այսօր լրագրողներին հայտնել են, որ իրնեց պահանջներն ամփոփող նամակ–դիմումն արդեն փոխանցել են բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին: Ոլորտից բնապահպան ակտիվիստների դժգոհությունները շատ են, նամակում սակայն նրանք ստրատեգիական երկու խնդիր են բարձրացրել: Խոսքը ջրային ռեսուրսների ու հանքարդյուանբերության ոլորտի մասին է:

Հասարակական կազմակերպությունները բնակպահանության նորանշանակ նախարար Արամայիս Գրգորրյանից ոչ թե ակնկալիքներ, այլ հստակ ձևակերպված պահանջներ ունեն: Ոլորտում խնդիրները շատ են, բայց բնապահպաններն առանձնացրել են ստատեգիական կարևորության երկու ուղղություն ՝ ջրային պաշարներ ու հանքարդյուանբերություն: Բայց մինչ հստակեցնելը, թե կոնկրետ ինչ խնդիր է դնում քաղաքացիական հասարակությունը ոլորտի պատասխանատուների առջև, նախ այն մասին, թե ինչ ակնկալիքներ կան նորանշանակ նախարարից:

«Նոր նախարարը բիզնես ոլորտի մարդ է, բիզնեսի շահերը պաշտպան»:

«Էկոլուր» -ի ղեկավար Ինգա Զարաֆյանը մեկ այլ օրինաչափություն էլ է նկատում: Բնապահպանության մինչ այժմ պաշտոնավարած 8 նախարարներից և ոչ մեկը, բացառությամբ Կարինե Դանիելյանի, ոլորտի հետ մասանգիտական լուրջ առնչություն չի ունեցել, եղել են անգամ անտրամաբական նշանակումներ, իսկ ամենաերկար պաշոտանավարածը նախորդ նախարարն է՝ Արամ Հարությունյանը:

Նրա աշխատանքի արդյունքներից բնապահպանները, մեղմ ասած, գոհ չեն:

«Ոլորտը վիշապի նման « զարգացել է», ձեռք է բերել հնարավորություններ, որոնք բիզնեսին թույլ են տվել անխնա օգտագործել ինչ ունենք»:

Ամենախոցելին, ըստ բնապահպանների, Սևանա լճին առնչվող որոշումներն են: 2008-ից մինչ այսօր կառավարությունը Սևանից բացթողնվող ջրի ծավալն օրենքով թույլատրելի չափաքանակից ավելացնելու 3 որոշում է կայացրել: Նույն նպատակն ունեցող չորրորդ օրենսդրական նախաձեռնությունը դեռ քննարկման փուլում է:

«Ոչ մի անգամ, ոչ 2008-ին, ոչ 2012-ին և ոչ էլ հիմա նախարարությունը պաշտպան չի կանգնել Սևանա լճին, թեև լիճը նախարարնության ուղիղ պահպանության ներքո է»:

Ջրային պաշարների ու Սևանի հարցը ստրատեգիական կարևորության խնդիրների առաջին խումբն է, որը բնապահպանները դնում են ոլորտի նորանշանակ նախարար Արամայիս Գրգորյանի սեղանին: Թե ինչ ձևակերպում են ստացել պահանջները նախարարին ուղղված դիմումի մեջ, Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամներից Արթուր Գրիգորյանն է ներկայացնում:

«Առաջին պահանջը Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրի քվոտավորումն է: Դա պետք է անել հենց հիմա և ոչ թե մտածել դրա մասին: Երկրորդ պահանջւ Արփա-Սևան թունելի գործարկումն է: Վերանորոգումը շարունակվում է արդեն 12 տարի, թոնելը 11 տարում է կառուցվել: Եվ երրորդ պահահանջն էլ Եղավրդի ջարմաբարի կառուցումն է, որը ստարտեգիական նշանակություն ունի Արարատյան հարթավայրի համար»:

Մյուս ոլորտը, որ առանձնացնում են բնապահպանները, հանքարդյունաբերությունն է: Բնապահպանները նախարարությանը հորդորում են ստուգումներ անցկացնել Թեղուտի և Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրերում` պարզելու իրականացվող գործունեության անհամապատասխանությունը գործող օրենքներին:

Ի դեպ, Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամներն այսօր նշեցին նաև, որ ունեն փաստեր, որոնք ապացուցում են Թեղուտում իրականցվող գործունեության անօրինական բաղադրիչները: Մասնավորապես, 2013-ին , ըստ ակտիվիստների , էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հանքարդյունաբերող ընկրությանը տրամադրել է նոր լիցենզիաներ, որոնք օրենքով սահմանված կարգով բնապահպանական փորձաքննություն չեն անցել: Բացի այդ

«Ընդհանուր նախագիծն այնքան է փոխվել, որ դարձել է նոր նախագիծ: Ըստ էության՝ ամբողջությամբ նոր նախագիծն են իրականացնում: Իսկ բնապահպանության նախարարությունն էլ հետևողականորեն ստուգումներ չի անցկացնում պարզելու, թե ինչ ծավալի խախտումների մասին է խոսքը»:

Չիրականացված ստուգումները բնապահպանական կազմակերպություններն ակնկալում են նորանշանակ նախարարից: Պահանջներն ամփոփող դիմում-նամակն արդեն ներկայացվել է, նախարարությունից առայժմ բանավոր խոստում է հնչել բնապահպանական հիմնախնդիրները ՀԿ-ների հետ քննարկելու պատրաստակամության մասին:

Back to top button