Հասարակություն

Բավրային շահագործման հանձնվեց համայնքային կենտրոնը

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի

Այսօր Բավրայում շուքով  տոնեել են նորակառույց համայնքային կենտրոնի բացումը, որին ներկա է եղել արգենտինահայ բարերարներ տեր եւ տիկին Նշան Դեվեճիյանները, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու տեղական իշխանությունների ներկայացուցիչները: Բավրայի նորակառույց համայնքային կենտրոնում կգործեն գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը համակարգչային կենտրոնն ու հանդիսությունների սրահը: Իսկ տարեսկզբին  Դեվեճիյանների ընտանիքի ֆինանսավորմամբ հիմնովին կահավորվել եւ համակարգչային տեխնիկայով է համալրվել նաեւ Բավրայի դպրոցը:

Back to top button