Հասարակություն
Ադրբեջանը Արցախին է հանձնել գերուն


Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Այսօր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին է հանձնել ապրիլի 20-ին Հադրութի շրջանում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ անհետ կորած 58- ամյա Վագիֆ Ռուբենի Մալյանին: Հետագայում պարզվել էր, որ գյուղացին հատել է սահմանը և գերվել ադրբեջանական ջոկատների կողմից:
Տղամարդն այսօր վերադարձվել է ղարաբաղյան կողմին: Հանձնումը տեղի է ունեցել Ադրբեջանի եւ ԼՂՀ զորքերի շփման գծում: