ԿարևորՀասարակություն

Քրեակատարողականի նախկին պետը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ այսօր 12 տարվա ազատազրկման է դատապարտել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ (2001- 2006թթ.) Սամվել Հովհաննիսյանին, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ շահադիտական դրդումներով, պատվերով սպանության նախապատրաստությունը կազմակերպելը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն։ Սամվել Հովհաննիսյանից պետք է բռնագանձվի շուրջ 42 մլն դրամ:

Ըստ մեղադրանքի՝ ,Սամոշե ՍՊ ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարանային շենքի երկու բնակարանների վերաբերյալ Ս.Հովհաննիսյանը կնքել է կրկնակի գործարքներ և ,խարդախությամբ՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է այդ բնակարանների համար վճարված առանձնապես խոշոր չափերի գումարները։

Սամվել Հովհաննիսյանը մեղադրվում է նաև դատապարտյալ Ջամալ Սլոյանին սպանելու պատվեր տալու մեջ: Մեղադրանքի երկու հոդվածով նա իրեն մեղավոր չի ճանաչել:

Back to top button