Հասարակություն

Սպառողական շուկայում արձանագրվել է 4.4% գնաճ

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

2014թ. ապրիլին 2013թ.ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 4.4% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 2.6%, ոչ պարենային ապրանքների 1.8% գնաճով, ինչպես նաև ծառայությունների ոլորտում գրանցված սակագների 8.5% գնաճով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գների վերահսկողության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը` ներկայացնելով 2014թ.-ի ապրիլ ամսվա գնաճի ցուցանիշները: Ըստ այդ ցուցանիշների՝ Հանրապետության դիտարկված 11 բնակավայերից ամենաբարձր աճը գրանցվել է Վաղարշապատում, իսկ ամենացածրը Կապանում և Գավառ քաղաքներում:

Բարձր գների թեման կարող է անվերջ շարունակվել: Փոթրիկ հարցախույզ արեցինք, մեր համաքաղաքացիներից բոլորը գրեթե նույն էին պնդում. թանկացել է հացը, կարտոֆիլը,ծխախոտը,բանջարեղենը, առաջին անհրաժեշտության պարենային ապարանքը:Ու եթե նախկինում տվայլ ընտանիքը իքս գումարի շրջանակում ապրում էր մոտ մեկ ամիս, հիմա այդ իքս գումարը կրակապատկվել է, գնվող ապրանքների ծավալն էլ՝ նվազել: Գների աճի մասին բարձրաձայնում են նաև պաշտոնական թվերը: ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը ասում է, որ Հայաստանում գրանցվել է 4,4% գնաճ:
Այս տարվա առաջին չորս ամիսներին գնաճ է արձանագրվել կաթնամթերքի շուկայում (4.8%), մրգի ապրանքախմբում (4.7%): Առավել բարձր` 29.2% գնաճ արձանագրվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում:

Ամենաբարձր գնաճը եղել է Վաղարշապատ, ամենացածրը՝ Գավառ եւ Կապան քաղաքներում: Ապրանքների թանկացման հիմնական պատաճառը ըստ Ազգային վիճակագրության ծառայության ներկայացուցիչի՝ գազի ու էլեկտրաէնրգիայի թանկացումն է: Ու համեմատականեր անցակցնելով ԵՄ և ՄՄ անդամ երկրնրի հետ ասում ,որ Եվրամիության 27 երկրների ընդհանուր միջին գնաճը, 3 ամսվա կտրվածքով, կազմել է 0.1 տոկոս,իսկ ԱՊՀ երկրներից ամենաբարձր գնաճ արձանագրվել է Բելառուսում` 4.9%, իսկ Վրաստանում` 0.9%:

Back to top button