Քաղաքական

Սոցցանցերում տեղեկատվական սադրանքները ապակայանունացնում են ներքաղաքական իրավիճակը, ասում է ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիացիայի համակարգողը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօր Երևանում մեկնարկեց «Հավաքական ինքնապաշտպանություն. քաղաքական հիմնախնդիրներ և իրավական ասպեկտներ» երկօրյա միջազգային գիտագործնական համաժողովը, որին մասնակցում են քաղաքագետներ, իրավաբաններ և փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից և Ղազախստանից: Համաժողովի կազմակերպիչներն են Հավաքակասն անվտանգության պայմանագրի  կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ ինստիտուտը՝ պետական ճարտարագիտական համալսարանի մասնակցությամբ։

Հավաքակասն անվտանգության պայմանագրի  կազմակերպության հովանու ներքո անցկացվող երևանյան միջազգային համաժողովը թեպետ կրում է գիտագործնական բնույթ, այնուամենենայնիվ և հրատապ է՝ հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում նկատվող ակտիվ աշխարհաքաղաքական  զարգացումները: Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը նկատեց, որ աշխարհի և մեր երկրի առջև ի հայտ են եկել նոր մարտահրավերներ  և սպառնանալիքներ։

Այս առումով անհանգստացնում է ոչ միայն ադրբեջանական իշխանությունների ռազմակատենչ հռետորաբանությունը և արկածախնդիր քայլերը, այլ նաև օրըստօրե խորացող ռազմական համագործակցությունը Անկարայի և Բաքվի միջև: Այս մարտահրվերներին դիմակայելու հարցում մեծ դեր կարող է խաղալ ՀԱՊԿ-ն, կարծում է  Նվեր Թորոսյանը։

Մյուս կողմից կազմակերպության անդամ երկրները շատ հաճախ ղեկավարվում են սեփական քաղաքական շահերով և իրավական մոտեցումներով: Հենց այդ տարբերությունների հարթմանն է ուղղված այս համաժողովը, նշեց ՀԱՊԿ ինստիտուտի տնօրենը:

Համաժողովին մասնակցող ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիացիայի համակարգող, քաղաքագետ Իգոր Պանարինը հայտնեց, որ ժամանել է Երևան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ, որպեսզի ներկայացնի կազմակերպության դիրքորոշումը աշխարհաքաղաքական առկա զարգացումների շուրջ։ «Բոլորի համար ակնհայտ է, որ ի շարս ավանդական խնդիրների՝ այսօր հրատապ է դարձել տեղեկատվական անվտանգության ապահովումը, մասնավորապես՝ համացանցում: Բացի դրանից՝ մարտահրավեր են հանդիսանում լայնածավալ կիբեռգրոհները, որոնք հաճախակի բնույթ են կրում ամբողջ աշխարհում:  Վերջին զարգացումները թե Ուկարաինայում, թե Մերձավոր Արևելքում բացահայտել են բլոգային ոլորտի և սոցիալական ցանցերում իրականացվող տեղեկատվական սադրանքները ապակայանունացնում են ներքաղաքական իրավիճակը այս կամ այն երկրում»,- ասաց նա։

Ռուս քաղաքագետը կարևորեց երիտասարդության մասնակցությունը տարբեր ոլորտներում անվտանգության ապահովման գործում: Այս առումով երևանյան համաժողովը ևս մեկ կարևոր քայլ է:

Back to top button