Մշակույթ

Մայիսի 7-ին հայտնի կդառնան «Վերածնունդ» 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնի հաղթողների անունները

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»-Գյումրի

Գյումրիում երաժիշտ կարտարողների «Վերածնունդ» 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում ապրիլի 10-ից ընթանում էին լսումները շուրջ 3000 մասնակցի՝ 14 անվանակարգում: Մայիսի 7-ին հայտնի կդառնան բոլոր հաղթողների անունները: 14 մեծ մրցանակակիրներն այս տարի կպարգեւատրվեն նաեւ 1000 ԱՄՆ դոլլարով: Վերածննդի մրցանակային տեղերն ավելացել են եւս 1 ով, Վերածննդի անցած տարվա դածնամուր անվանակարգում մեծ մրցանակի դափնեկիր, վաղամեռիկ Յաժի Իբրահիմի անվան մրցանակով: Յաժիի անունով Սուդանում բացված բարեգործական հիմնադրամից այս եւ հաջորդ բոլոր տարիներին 500 ԱՄՆ դոլար կհատկացվի դաշնամուր անվանակարգում լավագույն կատարող ճանաչված մասնակցին:

Back to top button