ԿարևորՄշակույթ

Կոպենհագենում մեկնարկել է «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի բացման արարողությունը

Մայիսի 4-ին Կոպենհագենում տեղի է ունեցել«Եվրատեսիլ-2014» միջազգային երգի մրցույթի բացման արարողությունը: Հիշեցնենք, որ ամենամյա մրցույթում Հայաստանը ներկայացնում է Արամ mp3-ին՝ իր «Not alone» երգով: Նա հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում` առաջինը:

Այս տարի մրցույթին կմասնակցի 37 երկիր: «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի մասնակիցների պատվին ընդունելություն է կազմակերպել Կոպենհագենի քաղաքային իշխանությունը:

«Եվրատեսիլ 2014»-ի կարգախոսն է՝ «Join Us» (միացեք մեզ): «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 6-ին: Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն իր Not Alone երգով հանդես կգա առաջին համարի ներքո: Երկու կիսաեզրափակիչները հաղթահարած երգերը, ինչպես նաև՝ Դանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Իտալիայի, Գերմանիայի և Իսպանիայի ներկայացուցիչները, մրցույթը կշարունակեն մայիսի 10-ին կայանալիք եզրափակիչում:

Վերջին 1,5 ամսվա ընթացքում Արամ MP3-ի Not Alone երգը չի դադարել միջազգային բուքմեյքերների ֆավորիտը լինելուց: Այժմ Հայաստանի ներկայացուցչի հաղթանակը տարբեր բուքմեյքերների կողմից գնահատվում է 2,2-ից մինչև 3 գործակցով, իսկ երկրորդ հորիզոնականում Շվեդիայի ներկայացուցչի երգն է՝ 3,2-ից մինչև 4,33 գործակցով:

Back to top button