Միջազգային

Կյանքից հեռացել է սիրված դերասանուհի Տատյանա Սամոյլովան

Անցած գիշեր կյանքից հեռացել է սիրված դերասանուհի Տատյանա Սամոյլովան. ռուսական կինոյի լեգենդը ընդամենը մահից ընդամենը մեկ օր առաջ դարձել էր 80 տարեկան: Սամոյլովայի անունը համաշխարհային կինոյի պատմության մեջ ամրագրվել է դերասանական կարիերայի հենց սկզբում՝ «Թռչում են կռունկները» ֆիլմում մարմնավորած Վերոնիկայի կերպարի համար: 24-ամյա խորհրդային դերասանուհին Կաննից իր հետ տարավ գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը»: Սամոյլովան կերտել է բազմաթիվ դերեր հայտնի և սիրված կինոնկարներում:

Back to top button