Սպորտ

Արթուր Աբրահամը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Մայիսի 3-ին, Բեռլինի “Velodrom” մարզապալատում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոչայի մենամարտը: 12 ռաունդ տևած մենամարտի արդյունքում Արթուր Աբրահամը մրցավարների միաձայն որոշմամբ (116:113, 116:112, 119:110) հաղթեց Նիկոլա Սյեկլոչային` պաշտպանելով սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը և պրոֆեսիոնալ ռինգում տոնեց իր 40-րդ հաղթանակը:

“Չեմ փորձի արդարանալ, բայց հարվածներս կատարում էի միայն ձախ ձեռքով: Աջ ձեռքիս մատերի կոտրվածք եմ ստացել դեռ նախորդ` Ռոբերտ Շտիգլիցի դեմ մենամարտի ժամանակ: Մարզումների ընթացքում շատ եմ աշխատել` գործողություններս ձախով կատարելու վրա”,- մենամարտի ավարտին հայտարարել է Արթուր Աբրահամը:

 

Back to top button