Հասարակություն

Այսօր նշվում է հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մայիսի 5-ը նշվում է հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Եվրոպական մի շարք երկրներում մայիսի 5-ը նշում է որպես անկախ կյանքի եվրոպական օր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը ևս մեկ անգամ բարձրաձայնեց նրանց առջև ծառացած մի շարք խնդիրների մասին` մասնավորապես հունվարի մեկից ուժի մեջ մտած զբաղվածության մասին փոփոխված օրենքի դրական և բացասական կողմերը:

Հաշմանդամությունն անաշխատունակություն չէ, այլ ֆունկցիոնալ սահմանափակում Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանի որակումն է հաշմանդամների կարողություններին: Հասարակության ու պետության խնդիրն է ամբողջ հնարավորություններն ուղղել հաշմանդամների ուղղությամբ, սակայն մեզ մոտ սրա պակասը շատ է, անկեղծանում է Արմեն Ալավերդյանը: Եվրոպայում այս օրը նշվում է «Ո՛չ հաշմանդամային ծրագրերի կրճատմանը» խորագրով: Մեր երկրում հաշմանդամներին ուղղված ծրագրերի կրճատման խնդիրներ կան:

Դրանցից է հունվարի մեկից ուժի մեջ մտած զբաղվածության մասին փոփոխված օրենքը, ըստ որի փոխվել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի փոխհատուցման ծրագրի կարգը,որով պետությունը փոխհատուցում էր տալիս գործատուին հաշմանդամին աշխատանքի տեղավորման համար, ինչն էլ հետաքրքրում էր հիմնականում փոքր ձեռնարկություններին: Կրճատվել է գործատուներին աշխատավարձի մասնակի փոխհատուցման ժամկետները` երկու տարուց նվազելով 6 ամսի, ինչն էլ գորշատուներին չի շահագրգռի, ասում է «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը:

«Դրանք շատ լուրջ կրճատումներ են և մեր ոչ պաշտոնական բանակցությունները գործատուների հետ, նաև այն ռեալ գործատուների հետ, որոնք ընդունում են հաշմանդամներին աշխատանքի, ցույց են տալիս, որ նրանք այդքան էլ հետաքրքրված չեն կես տարվա փոխահոտուցումով, և մենք մտավախություն ունենք, որ այդ գործընթացը կդանդաղի»:

6 ամսվա փոխհատուցումը կկազմի 250 հազար դրամ: «Ունիսոն» հասարակական կազմակերպության հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանի խոսքով` եթե նախկինում այս ծրագիրը վերաբերում էր բոլոր հաշմանդամներին, ապա փոփոխված ծրագրի դեպքում դրանից օգտվելու հնարավորություն կունենան միայն առաջին կարգի հաշմանդամները:

Սակայն այս բացասական փոփոխության կողքին, կազմակերպության ներկայացուցիչները նկատում են նաև դրականը: Օգնականի անհրաժեշտություն ունեցող հաշմանդամը կունենա: Ծրագրի գաղափարը շատ լավն է, ասում են հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, սակայն դժգոհում ժամկետների մասին` օգնականն կիր պարտականությունները կատարելու է 6 ամիս ժամկետով` 25 հազար դրամ:

Այսօր հաշմանդամների դժգոհությունը ոչ միայն սոցիալական է, այլև հասարակական ու մշակութային: Մայրաքաղաքը չունի հարմարավետ փոխադրամիջոցներ, իսկ մշակութային կենտրոններն ու պետական ծառայությունները ոչ մատչելի հաշմանդամների գրպանին: Գոհ են քաղաքապետարանի կողմից վերջին երկու տարիներին կառուցվող թեքահարթակներից:
Արմեն Ալավերդյանը դժգոհում էր նաև մարդկային վերաբերմունքից, որին հանդիպում են հաշմանդամները պետական կառույցների դուռը թակելիս:

Back to top button