Քաղաքական

ԼՂՀ ճանաչման բանաձեւը Կալիֆորնիայում կքննարկվի երկուշաբթի օրը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ պետություն ճանաչելու բանաձեւը Կալիֆորնիայի նահանգի խորհրդարանում քվեարկության կդրվի մայիսի 5- ին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը։ Տարածած հաղորդագրության համաձայն՝ «սա առաջին դեպքն է, երբ Կալիֆորնիա նահանգը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցում պաշտոնական դիրքորոշում է հայտնում»:

Քվերակության դրվելիք բանաձեւում Կալիֆորնիայի խորհրդարանը ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին կոչ է անում պաշտպանել ԼՂ- ի ինքնորոշման ու անկախության ժողովրդավարական ձգտումը:

Back to top button