Հասարակություն

Բանավեճում է ծնվում ճշմարտությունը. ավարտվեց բանավեճի մրցաշարը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Արդեն 10-րդ տարին է «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» բանավեճի ակումբների ստեղծման ծրագիրը համախմբում է հանրապետության դպրոցների աշակերտներին, ուսուցիչներին և բանավեճի ակումբի անդամներին: Եթե 2004 թվականին ծրագրին մասնակցել է 3 դպրոց Երևանից, Գյումրիից և Վանաձորից, ապա այս տարի արդեն ծրագրին մասնակցել են 120 դպրոցներ հանրապետության 8 մարզերից: Կարևորելով բանավեճի հանրապետական մրցաշարը՝ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի քաղաքացիական հասարակության եւ կրթական ծրագրերի համակարգող Ռուբեն Կրիկյանը նկատեց, որ այն շատ կարևոր ու միևնույն ժամանակ պատասխանատու միջոցառում է, որը նաև հնարավորություն է ընձեռում աշակերտներին հանդիպելու և իրենց գիտելիքներով մրցելու այլ դպրոցների իրենց հասակակիցների հետ:

Ծրագրում ներգրավված են ինչպես հիմնական դպրոցի բարձր դասարանի, այնպես էլ ավագ դպրոցի աշակերտներ: Նշենք, որ այս տարվա մրցաշարի համար ձևավորված 28 թիմերից եզրափակիչ են անցել 2 թիմ, 2-ն էլ՝ Վանաձորից: «ՀՀ պետական քաղաքականությունը չի նպաստում երիտասարդ ընտանիքների ստեղծմանն ու կայացմանը». սա բանավեճի մրցաշարի եզրափակիչ փուլի թեման էր։

Back to top button