Մշակույթ

Հայաստան այցը երազի նման բան է, ասում է ամերիկացի պարուսույց Դեյվիդ Դորֆմանը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ապրիլի 30-ից մայիսի 6-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ պետքարտուղարության DanseMotion ծրագրի շրջանակում կհյուրընկալի Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնին, որը նրբաոճ ժամանակակից ամերիկյան պարը ներկայացնելու հետ մեկտեղ կնպաստի մշակությանի ճանաչողությանը և փորձի փոխանակմանը: Ամերիկայն խմբի անդամներն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն այսօր հանդիպել են լրագրողների հետ:

«Գերազանց պարարվեստի ցուցադրում, երկու ժողովուրդների և տարածաշրջանային հարաբերությունների մերձեցում,- Հայատանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն այսպես է ներկայացնում Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնի հայաստանյան այցի նպատակը։ Դեսպանատան խնդիրներից մեկն է խորացնել երկու ժողովուրդների միջև կապը: Մենք փորձում ենք այդ կապը խորացնել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ արվեստի: Այս նախագիծը նաև հետաքրքիր տարածաշրջանային բաղադրիչներ է պարունակում: Հայաստանից հետո Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնը կմեկնի նաև Թուրքիա և Տաջիկստան: Հյուրախաղերի ընթացքում պարոն Դորֆմանը կընտրի պարողներ Հայաստանից և Թուրքիայից, ովքեր 2014-ի ամռանը ԱՄՆ-ում կմասնակցեն պարուսուցման ինտենսիվ ծրագրին»,- ներկայացնում է դիվանագետը։

Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնը հիմնադրվել է 1985 թվականին, ամերիկյան ամենահայտնի պարային խմբերից մեկն է, որն ութ անգամ արժանացել է Բեսսի հեղիանակավոր մրցանակաին: Խմբի գեղարվեստական ղեկավարն իրենց ներկայացրած պարն այսօր բնորոշեց որպես արմատական-հումանիստական, տեխնիկակական- կատարողական հատվածի շեշտադրմամբ: Դիսկո ոճի և աֆրիկյան պարի էլեմենտներ պարունակող պարի նպատակն է ներկայացնել տարբեր իրավիճակներ, որում կարող է հայտնվել մարդը»,- ասում է Դորֆմանը, ում, ինչպես և խմբի բոլոր անդամների համար, ինչպես ասում է, այցը Հայաստան երազի նման մի բան էր։

«Արդեն հասցրել ենք լինել Ցեղասպանության հուշահամալիրում և մի հրաշալի վանքում, որը կոչվում էր Գեղարդ: Երեկ հանդիպեցինք նաև հայ պարողների հետ, ջերմ շփումներ ունեցանք: Այսօր երեկոյան մենք հայկական պար ենք սովորելու: Ցավում եմ միայն, որ դեսպան Հեֆերնը երեկ մեզ հետ չպարեց, բայց մի քանի օր դեռ այստեղ ենք և ժամանակ ունենք»,- ասում է։

Նշենք, որ Հայաստանում նախատեսվող միջոցառումները ներառում են պարի դասեր, ներկայացումներ խոցելի խմբերի համար, վարպետության դասեր տեղի պարողների համար, համատեղ ստեղծագործական աշխատանք ԱՄՆ-ից ժամանած խմբի և հայկական պարային համույթի միջև և համերգ, որը կկայանա մայիսի 4-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։

Back to top button