Հասարակություն

Արցախում տաբուներ չկան, ասում է Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավարը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Արցախի Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյան «Ռադիոլուրի» հետ զրուցում հավաստիացնում է, որ Արցախում կատարվող ցանկացած անցուդարձ լուսաբանվում է ու չկան տաբուներ և արգելված թեմաններ։ Նա չի համաձայնում մեր այն դիտարակման հետ, որ Արցախը գտնվում է տեղեկատվական շրջափակման մեջ: Ասում է, որ ինտերնետային հասանելիության շնորհիվ ցանկացած ոք ցանակացած թեմայի մասին կարող է տեղեկություն կամ մեկնաբանություն ստանալ։ Վերջինս շեշտոււմ է, որ Արցախի հանրային հեռուստառադիոհաղորդումների լրատվական ծրագրերը միայն չեն սահմափակվում Ստեփանակերտով,  հաղորդումներում գերիշխում են Արցախի գյուղերի մասին պատմող տեսանյութերն ու ռադիոհաղորդումները։

Նորեկ Գասպարյանը հումորով նկատում է, որ Հայաստանում մեդիա ոլորտը այնքան շատ է, որ սկսում են խանգարել, Արցախում են քիչ: Վերջինս նշում է, որ ցանկալի կլիներ, որ Արցախում հանրայինից բացի լիներ մասնավոր հեռուստաալիք, որը մրցակցություն կառաջացներ, իսկ մրցակցության արդյունքում ավելի հետաքրքիր կլիներ լրատվադաշտը։

Նորեկ Գասպարյանը հիշում է, որ արցախյան պատերազմի տարիներին հեռուստատեսությունն ու ռադիոն ամեն ինչ անում էին, որպեսզի մարդիկ տեղեկանան թե ինչ է կատարվում առաջին գծում: Նրա խոսքով՝ Արցախի հանրային հեռուսռադիոընկերությունը ստեղծվել է պատերազմի դաշտում՝ ավերակների վրա, ու նկատում, որ այստեղ աշխատող լրագրողները պետք է լինեն էնտուզիաստներ։

Back to top button