Հասարակություն

Տոնական միջոցառումներ՝ Երևանի Կենդանաբանական այգում (լրացված)

լրացվել է ժամը 13։35- ին

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր Երևանի կենդանաբանական այգին ազդարարում է տարեշրջանի պաշտոնական բացումը: Այս առիթով կենդանաբանական այգում կազմակերպվել են տոնական մի շարք միջոցառումներ: Երևանի կենդանաբանական այգին այցելուների համար իր դռները բաց կպահի մինչև երեկոյան ժամը 22:30-ը։ Բացման արարողակարգին ներկա էր նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Այգում փոքրիկներին առավոտվանից դիմավորում էին հայտնի հեքիաթների հերոսներոներն ու ծաղրածուները, դիմանկարիչները: Ինչպես ամեն տարի,  այս տարի ևս այգին նորություններով է բացում իր դռենրը  փոքրիկ այցելուների առջև`բարեկարգված, նոր կենդանատեսակներով և ազատավանդակներով, հանգստյան գոտիներով ու կանաչ տարածքներով:

Կենդանաբանական այգին ունի նոր բնակիչ: Թբիլիսիի կենդանաբանական այգու հետ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում հարևան երկրից Հայաստան  է բերվել կովկասյան փասիանների տեսակ և 3 տարեկան հարավամերիկյան ընձառյուծ:

Կենդանաբանակն այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքով` մեր  կենդանաբանական այգում ընձառյուծի  համար ստեղծված  են բոլոր պայմանները:  Այս կենդանին դեռևս չունի խնամակալ, ցանկացողներն էլ  կարող են ստանձնել այդ պարտականությունը: Առաջիկայում էլ նախատեսվում է այգին համալրել ևս նոր կենդանատեսակներով, իսկ  այգու բարեկարգումը դեռևս շարունակվելու է, վստահեցնում է կենդանաբանական այգու գիտամեթոդական բաժնի պատասխանատու Հռիփսիմե Խաչատրյանը: Առաջիկա երեք տարիների ընթացքում մեր կենդանաբանական այգին կունենա նաև  նոր ձևափոխված ազատավանդակներ:

Փոխհամաձայնության շրջանակներում՝ Թբիլիսիի կենդանաբանական այգու հետ կփոխանակվեն փղերը: Մեր Գրանդ փղիկը կտեղափոխվի Վրաստան և այնտեղից մեզ մոտ կբերվի ավելի երիտասարդ ու առողջ փիղ:

Կարդացեք նաև
Close
Back to top button