Հասարակություն

Պե՞տք են Հայաստանին արհմիություններ

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Խորհրդային տարիներին ամեն մի աշխատանքային կոլեկտիվ կար սկզբնական արհեստակցական կազմակերպություն։ Խորհրդային Միության փլուզման հետ արհեստակցական միավորումները շատ տեղերում փակվեցին: Ըստ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանի՝ մեր երկրում այսօր առկա են 20 ճյուղային արհմիություններ։ Մասնավոր ձեռնարկությունների գերակշիռ մասում արհեստակցական միավորումները իսպառ բացակայում են:  Բանախոսը խոստովանեց, որ արհմիությունների դերը անցած տարիներին մեր երկրում շատ է նվազել։

Արդյունքում՝ արհմիությունները ի զորու չեն իրականացնել իրենց հիմնական գործառույթները և աշխատողները փաստացի մնում են անպաշտպան: Այս իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր երկրում արհեստակցական կազմակերպությունները դեռևս չեն կարողանում գործել նոր իրողության պայմաններում։

Ըստ Միքայել Փիլիպոսյանի՝ այսօր արհմիությունները պաշտպանության կարիք ունեն։ Նույնիսկ գործող աշխատանքային օրենսգիրքը թերի է այս իմաստով և փոփոխության կարիք ունի։

Գործատու Իսահակ Աբրահամյանի ձեռնակությունում, որտեղ կա 10 աշխատող, ինչպես և շատ տեղերում արհեստակցական կազմակերպություն չկա: Ըստ նրա՝ աշխատողների իրավունքները պահպասնվում են, սակայն դեմ չի լինի, եթե իր ձեռնարկությունում գործի արհմիություն։

Back to top button