Սպորտ

Պաշտպանված աշխատող, բարեխիղճ գործատու.Սեւ ամպեր Հյուսիսային պողոտայում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ՀՀ փաստաբանների պալատը Աշխատավորների միջազգային տոնի կապակցությամբ այսօր Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր իրազեկման ակցիա: Ակցիայի կարգախոսն է՝ «պաշտպանված աշխատող, բարեխիղճ գործատու, հզոր հայրենիք»: Փաստաբանների պալատի նախագահը լրագրողների հետ զրույցում նկատել է, որ գործատու-աշխատող հարաբերություններում որպես կանոն խոցելին աշխատողն է, հետևաբար նախաձեռնության նպատակն է աշխատողներին իրազեկել իրենց իրավունքների մասին: Հայ աշխատողը պետք է իմանա, որ պաշտպանված է, քանի որ մեր աշխատանքային օրենսգիրքն իսկապես լավ պայմաններ է ստեղծում, նկատել է Արա Զոհրաբյանը:

«Պաշտպանված աշխատող, բարեխիղճ գործատու, հզոր հայրենիք». աշխատավորների միջազգային օրվան նվիրված Փաստաբանների պալատի կազմակերպած ակցիան ընդհատվեց: Մեղավորը անբարեխիղճ գործատուն չէր, ոչ էլ չպաշտպանված աշխատողը: Մեղավորը եղանակն էր` Հյուսիսային պողոտայի գլխին սև ամպեր էին կուտակվել, խոսքի ուղիղ իմաստով:

Իրազեկման ակցիան եղանակային փոփոխությամբ պայմանավորված ընդհատվեց, սակայն, ինչպես հասցրեց նշել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նախաձեռնության նպատակն է մեր քաղաքացիներին հիշեցնել իրենց իրավունքների մասին: «Գործատու-աշխատող հարաբերություններում խոցելին լինում է աշխատողը»:

Եթե աշխատողը փորձի պաշտպանել իր իրավունքները, ապա մեխանիզմները կան և գործում են, նշեց Արա Զոհրաբյանը։ Այլ խնդիր է, եթե աշխատողն անտեղյակ է իր իրավուքներին: «Ռադիոլուր»-ի հարցին, թե վիճակագրությունը ինչ է ցույց տալիս, վերջին մեկ տարվա ընթացքում քանի աշխատող է դիմել իրավուիքները պաշտպանելու համար և քանի դիմումատու է գործ շահել, Փաստաբանների պալատի նախագահը դժվարացավ պատասխանել:

Արա Զոհրաբյանը չկարողացավ պատասխանել նաև հարցիս, թե որքանով է պաշտպանված այն աշխատողի իրավունքը, որը չի ցանկանում օգտվել կենսաթոշակի կուտակային բաղադրիչից: Նշենք, որ Արա Զոհրաբյանի հավաստիացմամբ` Փաստաբանների պալատի աշխատակիցներից 5 տոկոս պարտադիր կենսաթոշակային չի պահվում:

Back to top button