ԿարևորՀասարակություն

Հայաստանի կոմունիստներն այսօր նշել են Աշխատավորների համերաշխության միջազգային օրը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Կումունիստները ձգտում են առողջ քննադատությամբ կարգավորել Հայաստանի սոցիալ տնտեսական իրավիճակը: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի կումունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Տաճատ Սարգսյանը: Հայաստանի կոմունիստներն այսօր նշել են Աշխատավորների համերաշխության միջազգային օրը: Մայիսի 1-ը նրանք նշանավորել են երթով: Հայ կոմունիստները երթով Սարյանի արձանի մոտից շարժվել են մինչեւ Ռուսաստանի դաշնության դեսպանատուն: Այստեղ նրանք հավատարմության ուղերձ են հանձնել` հավերժ ռուս ժողովրդի հետ կարգախոսով:

Կումունիստական կուսակցության առաջնորդը նկատել է, որ մայիսմեկյան իրենց շքերթի մասնակիցների թիվը մեծ չէ, քանի որ աշխատավորների կեսից ավելին հանրապետությունում չէ, իսկ մի մասի համոզմունքն էլ այն է, որ այս տոնը կոմունիստների տոնն է:

Հայաստանի կումունիստական կուսակցության ներկայացուցիչները նշում են Մայիսի 1-ը` Աշխատավորների համերաշխության միջազգային օրը:
Սա կոմունիստների տոն չէ, այլ աշխատավորների` բացատրում է Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Տաճատ Սարգսյանը: Նա բարի հուշեր ունի կապված ոչ վաղ անցյալում այս տոնի անցկացման հետ:

«Մայիսի 1-ը անցնում էր մեծ խանդավառությամբ: Հանրապետության հրապարակով անցնում էին աշխատավորության, գիտության, կրթության, մշակույթի ներկայացուցիչները, զեկուցում էին իրենց նախորդ տարվա կատարած լավագույն աշխատանքների մասին, իսկ աշխատանքներ ինչքան ասեք կային: Ցավոք սրտի, այսօր մենք եկել ենք հանրապետության բնակչության մի մասի բացակայության պայմաններում, որովհետեւ, գիտեք, մեծ է արտագաղթը, հանրապետությունում աշխատանք չկա, մարդկանց սոցիալական պայմանները վատ է»:

Կոմունիստներն առողջ քննադատությամբ ձգտում են, որ վիճակը կարգավորվի ու այս տոնն էլ նշվի ըստ արժանվույն: Կումկուսի ակտիվիստ Նարե Գրիգորյանը կարծում է, որ դրա համար հարկ է, որ երիտասարդներ ավելի շատ լինեն կումկուսի մեջ ու լինի ակտիվություն: Այս առումով նա ունի իր բացատրությունը:

Մինչ այդ, երթին մասնակիցների հիմնական մասը ավագ սերնդի ներկայացուցիչներն են: Նրանք եկել են վերապրելու անցյալի բարի հիշողությունները:

Հնարավորությունների ստեղծումը կոմունիստները պայմանավորում են Ռուսաստանի հետ բարեկամությամբ, ուստի` այսօր նաեւ ՌԴ դեսպանատանը հանձնեցին հավատարմության ուղերձ: Նրանք կողմ են Մաքսային միությանն անդամակցելուն: Դեռ 97 թվկանին Կումկուսը 1 մլնից ավելի ձայն էր հավաքել` Ռուսաստան-Բելառուս միությանն անդամակցելու օգտին` հիշեցնում է կուսակցության Կենտկոմի քարտուղար Տաճատ Սարգսյանը: Նա համաձայն չէ, այսպես ասած, չար լեզուների պնդումների հետ, թե ՄՄ-ին անդամակցելով Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը: Հայկոմկուսի առաջնորդ տաճատ Սարգսյանն այս հարցում ունի այլ համոզմունք:

Մաքսային միության կազմում առավել ուժեղ, առավել ամուր, ավելի ապահով` այս համոզմամբ էլ կոմունիստները նպաստելու են, որ օր առաջ կայանա Մաքսային միությունը:

Back to top button