Հասարակություն

Հայասատնում աշխատողն այսօր իր իրավունքի տերը չէ. հարցերը լուծվում են «չես ուզում մի աշխատիր» ձևաչափով

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երկրի աշխատավոր հանրության խնդիրներն ու հայկական աշխատաշուկայի հիմնական մարտահրավերները. թեմայի շուրջ այսօր իրենց տեսակտետներն են փոխանցել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանն ու գործատուների հանրապետական միության սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ Շուշանիկ Բարսեղյանը:

Արհմիություների դերը խորհրդային տարիներին, հայտնի է բոլոր նրանց, ովքեր ապրել ու աշխատել են այդ համակարգում, ինչով են զբաղված արհմիությունները Հայաստանի անկախ հանրապետությունում, մեղմ ասած՝ խիստ անորոշ է: Անորոշությունը փորձում է ցրել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը. «Ամենից շատ մեզ դիմում են վնասի փոխհատուցման, աշխատանքային պայմանագրի ու արձակուրդի հարցերով: Մենք օգնում ենք քաղաքացիներին դիմել դատարան»:

Հայասատնում աշխատողն այսօր իր իրավունքի տերը չէ՝ հատկապես մասնավոր հատվածում: Հարցերն այստեղ հիմնականում լուծվում են՝ «չես ուզում մի աշխատիր» ձևաչափով: Գործատու-աշխատող հարաբերություններն առավել քաղաքակիրթ հարթություն տեղափոխելու առոմով գործատուների հանրապետական միության սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ Շուշանիկ Բարսեղյանը կարևորում է արհմիությունների դերի բարձրացումը:

«Երկրում սոցիալական արդարության խնդիր կա, իսկ տնտեսությունը կզարգանա, եթե զարգանան փոքր ու միջին բիզնեսը»,-ասում է Շուշանիկ Բարսեղյանը: Սոցիալական անարադարության ցայտուն օրիանակ, որին անդրադառնում է արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ երբևէ բարձրաձայնել եք, որ Հյաստանում նվազագույն աշխատավարձը չի համապատասխանում սպառողական նվազագույն զամբյուղին: Բորիս Խառատյանը նախ հայտարարեց, որ Հայաստանում գոյություն չունի պաշտոնապես սահմանված սպառողական նվազագույն զամբյուղ:
«Տարբեր մեթոդաբանությամբ իրականացված հաշվարկների արդյունքում ստացվում են տարբեր թվեր: Գործող 45 հազար դրամ նվազագայուն աշխատավարձն իր մեջ ոչ մի հաշվարկ չի պարունակում, ինչը ստեղծում է անկանխատեսելիություն»,-ասում է կոնֆեդերացիայի փոխնախագահը:

Կենսապահովման նվազագույն զամբյուղի մասին օրենքը պետք է հիմք հանդիսանա նվազագույն աշխատավարձի, նպաստների, թոշակների ու այլ սոցիալական վճարների սահմանման համար համամասնությունն արտացոլվի ՀՀ պետական բյուջեում, որը ևս չի արվում»,-ասում է Բորիս Խառատյանը : Անդրադառնալով կուտակային կենսաթոշակի համակարգին՝ ասում է.«Միջին աշխատավարձն այստեղ 150-160 հազար դրամ է: Կուտակային համակարգը կարող է գործել արդյունավետ, եթե մարդն ընտանիքին անհրաժեշտ ծախսերից ավել գումար ունի և կարող է կուտակել»:

Back to top button