Մշակույթ

Ի՞նչն է դարձնում արվեստը արվեստ. նկարչուհին գտել է հարցի իր պատասխանը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Նկարիչների միությունում բացվել է ամերիկահայ նկարչուհի Սրբուհի Աբաջյանի և հայաստանաբնակ Սյուզան Հակոբյանի նկարների ցուցահանդեսը: Նկարչուհիները ստեղծագործում են տարբեր ոճերում, բայց նրանց միավորել է արվեստը և որոշել համատեղ ցուցահանդեսով հանդես գալ։ Ի տարբերություն Սյուզան Հակոբյանի՝ Սրբուհի Աբաջյանը առաջին անգամ է ներկայանում հայ հանդիսատեսին։ Նա արդեն քսան տարուց ավելի է ապրում ու ստեղածագործում է օվկիանոսից այն կողմ։ 

«Որպես նկարչուհի ցանկություն ունեմ արտահայտելու իմ կյանքի փիլիսոփայությունը: Իմ արվեստը մարդկանց մասին է, որն արտացոլում է այն, թե ինչպես ենք մենք ուզում ապրել: Փորձում եմ արվեստը դարձնել առավել վառ, խոսուն, կենդանի, քան՝ կյանք ինքն է։ Այդ նպատակին հասնելու համար ես աշխարհին նայում եմ նորովի: Իմ նկարները ամենայն մանրամասնությամբ չեն նկարված ու պարզություն պահպանելու նպատակով ես կարևորություն եմ տալիս գծերի կիրառմանը: Իսկ այդ գծերը զգացմունքներ և հույզեր հաղորդելու համար ես ընդգծում եմ կերպարի շարժումն ու կեցվածքը»,- այսպես է բնորոշում ու պատմում իր նկարների մասին ամերիկաբնակ նկարչուհի Սրբուհի Աբաջյանը։ Նա առաջին անգամ է ներկայանում հայ հանդիսատեսին։

«Ռադիոլուրի» հետ զրուցում Սրբուհին պատմում է, որ երբ առաջին անգամ հայտնվեց ԱՄՆ- ում, ապշեց,  որ փողոցում քայլող մարիկ չկան, միայն մեքենաներ են ու մեքենաների անվերջ հոսք։ «Avto- portal»- ը շարքերից մեկն է, որ ներկայացնում էՍրբուհին ու պատմում, որ կտավներում վրձինը սևեռվել է հետիոտների ու մեքենաների փոխահարբերություների վրա`Ամերիկայի ամենաշատ բնակեցված թաղամասերից մեկում:

«Ծնվել ու մեծացել եմ Երևանում, ուր փողոցները լի էին մարդկանցով ու ամեն օր տեսնում էին կերպարների ու ժեստերի անվերջանալի հոսք: Իմ նկարներում հենց այդ եմ ցանկացել ընդգծել, իմ պատկերներում ես մեքենաներին դարձրեցի իշխող, իսկ մարդկանց՝ աննշան: Մեքենաներն ընդդեմ փոքրիկ մարդկանց առաջացնում է անօգնականություն զգացում»,- ասում է Սրբուհին

Սակայն մինչ այս՝ Սրբուհի Աբաջյանի կտավներում բոլովին այլ պատկերեն են եղել։ Նա պատմում է, որ տևական ժամանակ ուսումնասիրել է Սարյանի արվեստը, կարդացել է նկարիչների մտքերը ու փորձել է մեկ հարցի պատասխան ստանալ՝ ի՞նչն է դարձնում արվեստը արվեստ: Գտնելով այդ հարցի պատասխանը՝ եկել է այն եզրակացության, որ իր արվեստը պետք է լինի պարզ ու զգացմունքային։ Պարզության համար որոշել է վերցնել միայն գիծը, իսկ էգզացմունքային արվեստի համար կերպարներին հաղորդել է տրամադրություն ու շարժում:

Սկզբնական շրջանում Սրբուհու կտավներում գերշխում էր յուղաներկը իր վառ գույներով, հետո սկսվեցին ստեղծագործական փնտրտուքները: Նա սկսեց ստեղծագործել աբստարկտ ոճում, հինգ տարի անց նրա կտավների վրա երևացին մոնոտիպ սև գծեր ու ջրաներկներ, որին հաջորդեց ստեղծագործական դադար։

Նա այս անգամ գունավորեց երկու որդիների կյանքը: Երեխաները մի փոքր մեծանելուց հետո նկարչուհին վերադարձավ կրկին արվեստ ու այս անգամ արդեն հստակ գիտեր ինչ պետք է հաղորդեր կտավին։ Այսօր էլ դժվարանում է ասել, թե ինչ ոճում է ստեղծագործում: Անգամ կտավները, որին հանձնում է պատկերները, մշակում է յուրօրինակ տեխնոլգիայով։ Նրա նկարները չունեն անգամ շրջանակներ։ «Գիտե՞ք, նկարի արժեքը նկարչի մտածելակերպն է, ինչ է ուզում ասել այդ գաղափարով ։ Հեց դա էլ նկարը դարձնում է առավել թանկ»,- ասում է։

Նկարչուհի պատմում է, որ Հայաստանում ցուցահանդես անցկացնելու գաղափարը նրան տվել է հայաստանաբնակ գեղանկարչուհի Սյուզան Հակոբյանը: Այսօր էլ Նկարիչների տանը կողք- կողքի ցուցադրվում են նկարչական արվեստի երկու տարբեր ուղղություները։ Դրանց այստեղ կարելի է ծանոթանալ մինչեւ մայիսի 5- ը։

 

Back to top button