Միջազգային

ԱՄՆ սենատորները պահանջում են Ռուսաստանի դեմ իրական պատժամիջոցներ կիրառել

Ամերիկացի հանրապետական սենատորներն առաջարկում են Ռուսաստանի դեմ սահմանել նոր՝ իրական պատժամիջոցներ՝ սահմանափակումները տարածելով նաև ռուսական մի շարք բանկերի և էներգետիկ ընկերությունների վրա:

Օրենքի նախագիծը, որին ստարել են երկու տասնյակ սենատորներ, այդ թվում նախագահի նախկին թեկնածու Ջոն Մաքքեյնը, նախատեսում է նաև Ուկրաինային 100 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրում:

Հանրապետականները բազմիցս քննադատել են Բարակ Օբամային՝ Ուկրաինայի նկատմամբ վարած ռուսական քաղաքականությանը չափազանց մեղմ արձագանքելու համար:

Կարդացեք նաև
Close
Back to top button