Հասարակություն

Ազատագրման 20- րդ տարում ջուրը հասավ Թալիշ

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

 Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում երեկ ազատագրման 20-ամյակ են տոնել: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է Արցախի նախագահը,պաշտոնատար անձիք, զինվորականներ,  1992 թվականի արհավիրքից հետո ցաքուցրիվ դարձած  թալիշցիներ։ Օրվա կապակցությամբ Թալիշում մեծ նվեր են ստացել` բացվել է Մատաղիս- Թալիշ պոմպակայանը, որը գյուղը գյուղ պահելու ամենամեծ գրավականն են համարում թալիշցիները:

1992 թվականին ադրբեջանական առաջխաղացման հարվածները առաջիններից ընդունեցին նաև թալիշցիները:  Կռվեցին, հերոսացան, կորուտներ տվեցին, բայց ուժերն անհավասար էին: Գյուղը տեղահանվեց: Երկու տարի Թալիշը մնաց թշնամուն: Երբ ազատագրվեց՝ գյուղում անվնաս շինություն չէր մնացել:  Արցախի ամենահզոր տնտեսությունից  փշրանքներ գտան։

Ամենամեծ կորուստը, սակայն, մարդկյայինն էր: 44-ը նահատակվեցին, հազարավորները դարձան ցիրուցան, բայց հայրենիքը չմոռացան:  Սկսեցին մասնակցել գյուղի շենացման գործին: Բոլորի գերխնդիրը դարձավ գյուղը գյուղ պահելը: Կորցրածը վերականգնվում է դաադաղ, պետական և հովանավորչական ծրագրերով:

Վերջին տարիներին բնական աղետները, սակայն, մարդկային ծրագրերը խափանեցին: Փորձառու հողագործներն արդեն որերորդ տարին հաց չեն ստանում երաշտի պատճառով։ Անասունները ձմռան շեմին մնում էին սոված: Ջուրը  գետահովտից  բարձունքում թառած գյուղին հասցնելը դարձավ օրախնդիր: Մատաղիսում մայր ջրանցքի վրա կառուցված նոր պոմպակայանը գյուղի տնտեսության համար   նոր փուլի սկիզբ են համարում: Բազմաթիվ ծրագրեր են իրագործվել, բայց պոմպակայանը ամենակենսական է, ասում էհամայնքապետ Վիլեն Պետրոսյանը:

Թալիշում այս տարի էլ աշնանացանից ակնկալիքներ չունեն: Արտերում ծիլերը հատուկենտ են, ջրի կարոտ: Մասնագետներն ասում են՝ Մատաղիսից նոր պոմպերի ուժով 850 մետր դեպի Թալիշի բարձունքը մղված ջուրն այդ դաշտերին արդեն օգուտ չէ, բայց պետական աջակցությամբ «Թալիշ» հիմնադրամի սկսած ծրագիրը գյուղացուն առանց եկամուտ չեն թողնի: Հիմա վարուցանքի աշխատանքները սկսված են 400 հեկտարի վրա: Թալիշի խորհրդային տարիներին ջրարբիացվող մոտ երկուհազար հեկտար տարածքից  առայժմ ջրի տակ է 500 հեկտարը: Բայց ջուրը արդեն հասցվել է նախկին խորհրդային ջրանցքներին և  ավելի քան 1500 հեկտար ոռոգելու հնարավություն կա:

Կայնքի կոչված նախագիծը 100 հա ոռոգվող տարածք է տվել նաև Մատաղիս գյուղին: Եթե Մատաղիսում առայժմ հողերի մշակման համայնքային ծրագիր չունեն, ապա Թալիշում ամեն ինչ հստակ է:Ոռոգվող ողջ տարածքում հողագործությամբ զբաղվելու իրավունք կունենան միայն թալիշցիները: Ասել է թե՝  հարուստները համեղ պատառ պոկելու գայթակղությունից զրկված են էն գլխից: Առայժմ 400 հա վրա, որտեղ և սեփականաշնորհված հողակտորներ կան, և Թալիշ հիմնադրամի կողմից վարձակալված,  գարնանացանը կատարվում է միասնաբար: Մասնավոր հողերից ստացված արդյունքը բախշվելու է սեփականանտերերին, իսկ վարձակալվածի արդյունքը կմնա հանրային սեփականություն` օգտագործվելով գյուղի զարգացման համար։

Back to top button