Մշակույթ

Թատրոնը թարգմանության կարիք չունի. ավարտվեց «Արմմոնոն»

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այս տարի «Արմմոնո» միջազգայյին փառատոնը հայ հանդիսատեսին է ներկայացել  17 մոնոներկայացմամբ՝ տարբեր ժանրերում` պլաստիկ, ստենդ ափ-ային, շարժման և խոսքի համադրություններ պարունակող: Եթե կան կարծիքներ, ուրեմն փառատոնը կայացել է, ասում է ,Արմմոնո» միջազգային  թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը և ավելացնում, որ վեճերի ժամանակ է ծնվում իրականությունը: Մեր դերասաններն այլ փառատոնների մասնակցելու հրավերներ են ստացել:

Լիտվացի բեմադրիչ Սաուլիս Վառնասը, ով բեմադրել է «Խավարում հայտնաված» մոնոներկայացումը, շնորհավորեց փառատոնի կազմակերպիչներին և նշեց, որ մոնոներկայացումների փառատոն կազմակերպելը դժվար է։ «Այս միջոցառումը  նոր պատուհան է բացում դեպի այլ փառատոներ: Թատրոնը  թարգմանության կարիք չունի, այն սկսվում  է այնտեղից, որտեղ վերջանում է բառը: Թատրոնում պետք է մշտապես  երկխոսություն լինի:

Մարիաննա Մխիթարյանի խոսքով էլ` դերասանի և հանդիսատեսի երկխոսությունը կայացել է և այն հնարավորութուն է տվել ստեղծել նոր ներկայացումներ:

Back to top button