Հասարակություն

Երեւան- Մասիս ավտոճանապարհի կամրջի ծածկը նստել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, հանրապետական նշանակության (Հ-14) Երևան-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում տեղի է ունեցել կամրջի ծածկի սալերի նստվածք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է։

Վթարը վերացնելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ։

Back to top button