

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Լճացած, ոչ կենսունակ, թույլ զարգացած, այն էլ միայն առանձին ոլորտներում, նաև՝ անկանխատեսելի, առաջարկի ու պահանջարկի միջև հսկայական խզում. հայկական աշխատաշուկայի ընդհանուր առանձնահատկությունները՝ ըստ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի:«Զբաղվածությունը հիմնականում պայմանավորված է մանր ու միջին բիզնեսով: Հարկերի առումով մեծ դերակատարում ունի խոշոր բիզնեսը, բայց զբաղվածության առումով էական դեր է կատարում մանր ու միջին բիզնեսը»,- ասում է նա։
Նոր բարեփոխումների անհրաժեշտությունից ելնելով՝ նոր կառավարությունը, ըստ Մակարյանի, պետք է միկրո բիզբեսին վերահապի աղքատության հաղթահարման ու զբաղվածության խնդիրը կարգավորող սոցիալական դերակատարումը՝ ազատելով հարկերից, իսկ խոշոր բիզնեսին վստահել բյուջեն լցնող գլխավոր հարկատուի դերը։ «Փոքր բիզնեսը ճնշելով ու բյուջեն ամեն կերպ նաև այստեղից գոյացած հարկային միջոցներով լցնելու ջանքերը, ըստ Գագիկ Մակարյանի, լուրջ հաջողություններ մեր տնտեսությանը չեն խոստանում: Ոլորտի կարգավորյման տեսանկյունից Գործատուների հանրապետական միության նախագահը կարևորում է նաև մրցակցային պայմանների բարելավումը։
Ակնկալիքներ նոր կառավարությունից
Վերջինի ձևավորման փուլն ավարտված չէ, բայց նախարարների կաբինետի ձևավորման ընթացքն, ըստ Մակարյանը, արդեն հետաքրքիր է: «Նոր թիմում կան առաջադեմ նախարարներ, կան տգետ նախարարներ, որոնք իրենց դիրքերը պահպանում են, տարիքային առումով կան ակտիվ ու պասիվ նախարարներ»։ Արդյունքում ինչ կստացվի այս համախմբումից Գագիկ Մակրյանն առայժմ դժվարանում է կանխատեսել։
Նոր կառավարության առաջնահերթ խնդիրները, ըստ Գործատուների միության նախագահից, հրապուրվել միայն տնտեսական աճի հեռանկարով, այլ զբաղվել ամենացավոտ ու հրատապ խնդիրների լուծմամբ։ Գագիկ Մակարյանը մեկ անգամ ընդգծում է՝ փոքր բիզնեսին տալ ազատաություն, որպեսզի վերջինը լուծի մեր քաղաքացիների զբաղվածության խնդիրը՝ կանխելով նաև արտագաղթը: Լուրջ բարեփոխումներ իրականացնել կուտակային կենսաթոշակի մասին օրենքում կամ պարզապես սառեցնել այդ օրենքի ընդունման գործընթացը: Եվ վերջապես՝ Մաքսային միության հետ համագործակցությունն առավելագույնս ծառայեցնել հօգուտ Հայաստանի Հանրապետության։