ԿարևորՔաղաքական

ՄԱԿ- ի Մարդու իրավունքների հանձնակատարը հետեւում է Քեսաբում ստեղծված իրավիճակին

ՄԱԿ Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Նավի Փիլայը պատասխանել է իրեն հասցեագրված ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակին, որում նախարարը խորին մտահոգություն էր հայտնել Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի և շրջակա գյուղերի վրա ահաբեկչական խմբավորումների հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ- ից։

Նավի Փիլայն իր նամակում տեղեկացրել է, որ տարածաշրջանում տեղակայված մարդու իրավունքների վերահսկման իր թիմը ուշադիր հետևում է իրավիճակին և արդեն իսկ զրուցել է հարձակումների հետևանքով տեղահանված մի շարք ընտանիքների հետ:

Նա հավաստիացրել է, որ Քեսաբում և շրջակա գյուղերում մարդու իրավունքների իրավիճակը ներառվելու է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի առաջիկա զեկույցում` համաձայն Անվտանգության խորհրդի 2139 բանաձևի։

Back to top button