Հասարակություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձը` Պարի միջազգային օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է պարարվեստի գործիչներին` Պարի միջազգային օրվա առթիվ:

«Պարարվեստի հարգարժան գործիչներ,

Հայտնի է, որ սկսած 1982 թվականից ապրիլի 29-ին աշխարհի բոլոր երկրներում հանդիսավորապես նշվում է Պարի միջազգային օրը` որպես պարարվեստի գործիչների մասնագիտական տոն: Ցանկացած տոն առիթ է մեկ անգամ ևս ամփոփելու և արժևորելու պարարվեստի ոլորտում կատարված աշխատանքը, հիշելու ոլորտի երախտավորներին և անդրադառնալու նրանց թողած ավանդներին:

Կոմիտաս Վարդապետն ասում էր. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:

Պարը հատկապես կարևորվում է հայ մշակույթի հոլովույթում, քանի որ նրանում արտացոլված է հայ մարդու կենցաղը, զգացումները, սերն իր ծննդավայրի և ազգային սովորույթների նկատմամբ: Այս իմաստով մեծ է Ձեր ավանդը և նվիրումը, ինչի առթիվ հայտնում եմ երախտագիտությունս և մեկ անգամ ևս շնորհավորում` մաղթելով ստեղծագործական բերկրանքի բազում պահեր և նորանոր հաջողություններ»:

Back to top button