Միջազգային

Լուկաշենկո. Եվրասիական միությունում պետք է ավելի շատ տնտեսություն լինի

Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրում պետք է ավելի շատ տնտեսություն լինի, նման առաջարկ է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ «Բելտա» գործակալության՝ Լուկաշենկոն հետաքրքրվել է պայմանագրի մշակման աշխատանքներով եւ խոստացել՝ անհրաժեշտության դեպքում նախագծում փոփոխություններ անել։

Իր հերթին Խրիստենկոն վստահեցրել է, որ պայմանագրի վրա աշխատանքներն ընթանում են «գերագույն եռանդով եւ անդադար ընթացքով», դրանում ներգերավված են երեք կառավարությունների եւ հանձնաժողովի հարյուրավոր փորձագետներ։ «Պետք է ասել, որ փաստաթուղթն ստացվում է։ Ստացվում է համակարգային, ինչպես եւ ցանկանում էինք, որը կընդգրկի Եվրասիական տնտեսական միության գործունեության բոլոր հարցերը հենց որպես տնտեսական միություն, տնտեսական ինտեգրում»,- ասել է Խրիստենկոն։

Back to top button