ԿարևորՔաղաքական

Գալուստ Սահակյանը՝ ԱԺ նախագահ (լրացված)

լրացվել է ժամը 16։55- ին

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

101 կողմ և 3 դեմ ձայներով ԱԺ նախագահ է ընտրվել «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը,- ԱԺ նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունից հետո տեղեկացրել է ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: Երկրորդ թեկնածու «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի օգտին կողմ քվեարկած քվեարթերթիկների թիվը 3-ն է, իսկ դեմ՝ 101-ը։

Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրել է նաեւ, որ քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր, այսինքն առկա է եղել 106 քվեաթերթիկ, որոնցից 2-ը ճանաչվել է անվավեր։

Խորհրդարանական ընդդիմության երեկվա միասնական աշխատանքն այսօր արդեն չշարունակվեց: Այլ կերպ ասած՝ ԱԺ  նախագահի ընտրությունների բոյկոտը չստացվեց: Սկզբունքային էին միայն դաշնակցականները` երեկ հայտարարեցին, այսօր էլ չներկայացան քվեարկությանը: ՀԱԿ-ը նույնպես երեկ հայտարարել էր ԱԺ  նախագահի ընտրությունները բոյկոտելու մասին, սակայն անակնկալ կերպով Աժ նախագահի պաշտոնի համար ինքնաառաջադրվեց Հրանտ Բագրատյանը։

ՀԱԿ խմբակցությունից քվեարկության մասնակցեցին նաեւ Ալեքսանդր Արզումանյանն ու Նիկոլ Փաշինյանը։ «Բարգավաճ Հայաստանը» երեկ ոչինչ չէր հայտարարել բոյկոտի մասին եւ այսօր գրեթե ողջ կազմով ներկայացավ ԱԺ նախագահի ընտրությանը: Ընդդիմություն դարձած «Օրինաց երկրից» նույնպես մասնակիցներ եղան քվեարկությանը: Քվեարկեցին Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը:

ԱԺ այսօրվա երկրորդ նիստում Գալուստ Սահակյանն արդեն սկսեց աշխատել` Աժ-ի նախագահի աթոռում նստած: Խորհրդարանի ղեկավար նա դարձավ 101 կողմ եւ 3 դեմ ձայների հարաբերակցությամբ: Հրանտ Բագրատյանը ստացել էր 3 կողմ եւ 1 դեմ ձայն: Քվեարկությանն ընդհանուր առմամբ մասնակցել էր 106 պատգամավոր:

 

Back to top button