«SOS Սեւան» նախաձեռնության բողոքի ակցիան ԱԺ մոտ


Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
ԱԺ դիմաց այսօր բողոքի ակցիա էր կազմակերպել «SOS Սեւան» նախաձեռնությունը: Ցուցարարները ձեռքներին պահելով «Չենք հանձնելու Սեւանը», «Սեւանը ծարավ է», «Սեւանա լճի վրա իրավունք ունի նաեւ այն երեխան, ով ծնվելու է այդ մարզում 500 տարի հետո» բովանդակությամբ պաստառները կոչ էին անում Աժ պատգամավորներին դեմ քվեարկել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրում» փոփոխություններ եւ լրացումներ անելու օրինագծին: Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացրել է կառավարությունը` առաջարկելով ոռոգման նպատակով 5 տարվա ընթացքում Սեւանից տարեկան մինչեւ 240 մլն. խ. մետր ջուր բաց թողնել՝ ներկայիս 170 մլն խ. մետրի դիմաց։Քննարկումների ժամանակ պարզվեց, ի դեպ, որ Հայաստանում այսօր բավականին լուրջ է ջրային պաշարների հարցը: