Հասարակություն

Քրեական հեղինակությունների ու քաղաքական այրերի միջեւ միշտ կապեր կան

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Միամտություն կլինի կարծել, թե կա մի որևէ երկիր, ուր քրեական հեղինակությունների ու քաղաքական այրերի միջև կապ չկա, համոզված է քրեական թեմաներով գրող լրագրող Սերգեյ Գալոյանը։ Նա այսօր լրագրողների հետ հանդիպել էր կիսվելու իր տպավորություններով Արտեմ Սարգսյանի` նույն ինքը Արտյոմ Սարատովսկու ձերբակալության մասին տարածված լուրերով։ Սարատովսկին վերջերս է օրենքով գող կարգվել, մինչ այս Գալոյանը ծանոթ է եղել Արտեմ Սարգսյանի հետ ու զրույցից լավ տպավորություն է ստացել։

Հայաստանում, Գալոյանի կարծիքով, իրեն այսպես ասած «գողական» է համարում ենթադրենք երրորդ մասում բնակվող ամեն երկրորդկ, ով գրպանում մի ժանգոտ դանակ ունի, ասաց: Ընդհանուր առմամբ՝ 20 տարվա ընթացքում Հայաստանում այդ ուղղությամբ երիտասարդների հետաքրքրությունը մեծացել է, ինչը լավ չէ: Երիտասարդների մտածելակերպի ու աշխարհընկալման վրա բացասաբար են անդրադառնում հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալները։

Սովորաբար  կրիմինալի ուղղությամբ հետաքրքրությունը մեծանում է այն երկրներում, ուր սոցիալական վատ պայմաններ են ստեղծվել հակամարտությունից հետո: Պատերազմից հետո մարդկանց մոտ զենք է մնում և եթե դա պահվում է, ուրեմն մի օր պիտի կրակի, հայտնի ձևակերպումը վերափոխելով՝ հիշեցրեց լրագրողը։

Այսօր շատ պետական այրեր օրենքներ են գրում, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում հենց իրենց համար, ինչը Գալոյանն ընդունելի չի համարում։

Back to top button