Միջազգային

Նոր սրբեր՝ Կաթոլիկ եկեղեցում

Կաթոլիկ եկեղեցին սրբադասման պատմական արարողություն է կատարել: Երկու պապերի սրբադասման արարողությունը կատարվել է երկու այլ Քահանայապետերի ներկայությամբ։ Կաթոլիկ եկեղեցու երկու ականավոր գործիչների՝ Հովհաննես 23-րդ և Հովհաննես Պողոս Բ պապերին սրբադասման արարողութունը Վատիկանում մեկտեղել էր ոչ միայն հարյուր հազարավոր հավատացյալների, մի շարք պետությունների նախագահների, այլև Ֆրանցիսկոս և Բենետիկտոս 16-րդ պապերին: Ապրիլի 27-ին հազարավոր հավատացյալներ հավաքվել էին Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ տեղի է ունեցել կանոնականացման արարողությունը:  Կանոնականացումն իրականացնրել  են Ֆրանցիսկոս պապը և նախկին պապ Բենեդիկտոս 16-րդը: Արարողությանը մասնակցելու համար Հռոմ է ժամանել ավելի քան 100 պատվիրակություն: Սա պատմության առաջին դեպքն է, երբ կոնանականացվում է միանգամից երկու պապ:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալները 2013 թվականի սեպտեմբերին որոշել են, որ Հովհաննես Պողոսն ու Հովհաննեսը պետք է դասվեն սրբերի շարքին:

Back to top button