Քաղաքական
Մինսկում կքննարկվի ՀՀ- ի ՄՄ անդամակցության հարցը


Մինսկում վաղը կայանալու է Եվրասիական բարձրագույն տենտեսական խորհրդի նիստը՝ երկրների ղեկավարների մակարդակով: Օրակարգում Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի մշակումներ են, ինչպես նաև Միասնական տնտեսական գոտուն և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը:
Ինչպես «Ռեգնում» գործակալությանը հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպումն անցնելու է Ալեքսանդր Լուկաշենկոյի ղեկավարությամբ։