Քաղաքական

Կառավարության փոփոխությունը խաթարեց ոչ իշխանական ուժերի ծրագրերը, ասում է ՆԺ ղեկավարը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Նոր կառավարության ձևավորումը ոչ մի փոփոխությունը չի բերի Հայաստանին, քանի որ սա ժամակավոր տեղաշարժեր են, համոզված է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ Ըստ քաղաքական գործչի՝ Հայաստանը փչացրել է հարաբերությունները Արևմուտքի հետ, բայց դեռ չի մտել ռուսական նավահանգիստ: Մաքսային միությանն անդամակցելու ժամկետների հետաձգումը պայմանավորված է երկուստեք խնդիրների առկայությամբ։ Հայաստանի համար օրախնդիր է դառել ֆինանսական միջոցների հայթայթումը, ինչի պակասը այսօր զգալի է, հայտարարեց «Նոր ժամանակների» առաջնորդը:

Հայաստանը արդունաբերության զարգացման վրա հիմնված նոր տնտեսական քաղաքականության կարիքն ունի, ինչը Արամ Կարապետյանը չի ակնկալում Հովիկ Աբրահամյանի կառավարությունից: Նոր վարչապետը դեռ ձեռնարկում է պոպուլիստական քայլերի շարք, քանի որ այլ բան ի զորու չէ ներկայացնել, կարծում է քաղաքական գործիչը։ Մյուս կողմից էլ՝ կառավարության փոփոխությունը խաթարեց ոչ իշխանական ուժերի ծրագրերը՝ հանգեցնելով նրա անգործունակությանը։

Տիգրան Սարգսյանի հեռացումից հետո քառյակին անդամակցող ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն մտադիր չեն պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչը, ըստ «Նոր ժամանակների» առաջնորդի, քաղաքական առումով տրամաբանական կլիներ։ Իսկ ահա նախագահի հայտարարությունը՝ ապագայում երկրի պետական բարձարագույն պաշտոնները չզբաղեցնելու վերաբերյալ, ասուլիսի բանախոսը գնահատեց որպես ամենախելամիտ ելույթ: Նման դիրքորոշում նա ակնկալում է և երկու նախկին նախագահներից։

Back to top button