Քաղաքական

Խորհրդարանն այսօր նախագահ կընտրի

Ազգային Ժողովի այսօրվա նիստում տեղի կունենա ԱԺ նախագահի թեկնածուների առաջադրումը: Այս պահի դրությամբ հայտնի է, որ ՀՀԿ-ն ունի թեկնածու` շաբաթ օրը կայացած ԳՄ նիստում որոշում է կայացվել առաջադրել ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը: Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունում ընդգրկված է 70 պատգամավոր: ԱԺ նախագահի ընտրությունն անցնում է փակ գաղտնի քվեարկությամբ:

Back to top button