«Թարիվերդիևի երաժշտության օրեր»` Արցախում


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Ապրիլի 21-25-ն Արցախում անցկացվել է «Թարիվերդիևի երաժշտության օրեր»: Միջոցառման շրջանակներում Հայաստան է ժամանել «Միքայել Թարիվերդիև» բարեգործական ֆոնդի նախագահ, Թարիվերդիևի տիկին Վերա Թարիվերդիևան: Այսօր նա հանդիպել է նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Թե ինչպես են անցել երաժշոտության օրերը, պատմել են նաև միջոցառման մտահղացման հեղինակ, բանաստեղծ, հասարակական գործիչ Վիկտոր Կոնոպլյովը և երգիչ, Թարիվերդևի ստեղծագործությունները կատարող Սար Սարգսյանը: Երաժշտական օրերն անցկացվել են Արցախի մի շարք դրպոցներում ու մշակութային օջախներում և իրենց կազմակերպվածությամբ պարզապես հիացրել են հյուրերին: Մեծ կոմպոզիտորի երաժշտության օրերը մեկնարկել են Բերձորում:
Հռչակավոր կոմպոզիտոր Միքայել Թարվերդիևի երաժշտության օրերն Արցախում ավարտվեցին: Միջոցառումը կազմակերպել էին Միքայել Թարիվերդիև» բարեգործական ֆոնդն ու Արցախի ԿԳ նախարարությունը: Թարիվերդիևի երաժշտության օրերն անցկացվել են Արցախի մի շարք դպրոցներում, իսկ նախագծի մասնակիցներն իրենց պատրաստվածությամբ պարզապես հիացրել են «Միքայել Թարիվերդիև» բարեգործական ֆոնդի նախագահ, Թարիվերդիևի տիկին Վերա Թարիվերդիևային:
«Յուրահատուկ միջոցառում էր, քանի որ միայն համերգների չէ, որ մասնակցել ենք այս օրերի շրջանակներում: Ունեցել ենք բազմաթիվ շփումներ դպրոցականների, ուսուցիչների ու ընդհանրապես արցախցիների հետ: Ամեն ինչ շատ հրաշալի անցավ և մենք Արցախից վեևրադարձել ենք ոգեշնչված»:
5 օր շարունակ Արցախում տոն էր: Ամենուր իշխում էր Թարիվերդիևի շունչը, նրան լսում էին ամենուր և բոլորը, նշեց, Թարիվերդևի ստեղծագործությունները կատարող Սար Սարգսյանը:
«Նախ պաշտոնապես իմացանք, որ Միքայել Թարիվերդիեևի արմատները Արցախից են: Երբ իմացանք նախագծի մասին, սկզբից էլ որոշվեց, այն սկսել դպրոցներից: Միջոցառումը շարունակությւոն է ունենալու, որին կմիանա նաև մշակույթի նախարարությունը: 2016 թվականին կնշվի մաեստրոյի 85 ամյակը և բավականին մեծ ծրագրեր են սպասվում հոբելյանի հետ կապված»:
Նշենք, որ Ազգությամբ հայ հռչակավոր սովետական երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևը ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերում: Միքայել Թարիվերդիևը առավել հայտնի է հանրաճանաչ ֆիլմերի համար գրված երաժշտությամբ: Հեղինակ է շուրջ 130 ֆիլմի երաժշտության, որոնց բնորոշ է ինքնատիպ մեղեդայնությունը. լավագույններից են՝ «Եղջերու Արքան» , «Գարնան տասնյոթ ակնթարթը», «Տասնհինգերորդ գարունը», «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» և այլն: Գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար: