ԿարևորՔաղաքական

ԱԺ նախագահի երեք թեկնածու է առաջադրված, որոնցից մեկն ինքնաբացարկ տվեց

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ԱԺ- ում այսօր սկսվել են խորհրդարանի նախագահի ընտրությունները։ Առաջադրվել է երեք թեկնածու՝ ՀՀԿ խմբակցությունն առաջադրել է Գալուստ Սահակյանի, «Ժառանգությունը՝ Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունները, իսկ Հրանտ Բագրատյանն էլ ինքնաառաջադրվել է։

«Ինձ համար օտար է հարաբերություններում խոցելի մոտեցումները, երբեմն թշնամանքն ու բանսարկությունը: Ի դեպ` երբեք ինձ չեմ ուղղորդել որեւէ ավեիլ դերակատարման, քան՝ ընդհանրապես տարբեր տարիներին ունեցել եմ: Ամեն ինչ աշխատանքի արդյունք է եղել: Իսկ այժմ պատշաճորեն շնորհակալություն եմ հայտնուում վստահության համար, որով ձեր դատին եմ հանձնում իմ առաջադրումը: Ընտրվելու դեպքում իմ հետագա գործունեությունը ձեր ձայների հանրագումարից է կախված»,- ասաց Գալուստ Սահակյանը։

Հրանտ Բագրատյանը խոսեց բարեփոխումների անհրաժեշտության մասին։ «Իմ կարծիքով՝ ԱԺ- ն պետք է ենթարկվի խորը բարեփոխումների։ Թույլ տվեք ինձ ներկայացնել 6 կետ: Նախ՝ Աժ գործունեության մեջ պետք է տարբերենք օրենսդիր եւ վերահսկիչ ֆունկցիաները: Նորմալ Աժ-ում վերահսկիչ ֆունկցիաները ամբողջովին պետք է տրվեն ընդդիմությանը, անկախ նրանից, թե ընդդիմությունը քանի տոկոս է Աժ-ում: Ես կարեւոր եմ համարում վերափոխել ամբողջ բյուջետային գործընթացը, այն ընթանում է Սահմանադրության եւ օրենքների կոպիտ խախտումներով»։

«Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանի առաջադրման հիմնական նպատակն է «ներկայացնել, թե ինչպես ենք պատկերացնում ԱԺ դերը մեր պետական համակարգում: Առաջին օրենքը, որ պետք է գա ԱԺ եւ ես պետք է դրա ջատագովը լինեմ, դա «Ընդդիմության մասին» օրենքն է»։

Ծրագրային դրույթները ներկայացնելուց հետո Ռուբիկ Հակոբյանը ինքնաբացարկ հայտնեց՝ պատգամավորներին կոչ անելով չմասնակցել քվեարկությանը։

Ի դեպ, ԱԺ 6 խմբակցություններից 5-ը հրաժարվել են շարունակել իրենց գործունեությունը հաշվիչ հանձնաժողովում, և այն կլինի ձևավորված բացառապես ՀՀԿ-ական պատգամավորներով: Ընդդիմությունը դիմել է այդ քայլին՝ նպատակ ունենալով տապալել ԱԺ նախագահի քվեարկությունը` քվորում չապահովելու միջոցով: ԱԺ- ն 18:30-ին գումարեց արտահերթ նիստ` ստեղծված խնդիրը լուծելու համար: Աժ նախագահի ընտրությունները տեղի կունենան վաղը։

ԱԺ նախագահի թեկնածուների ծրագրային ելույթներից

Back to top button