Մշակույթ

Ազնավուրի ստեղծագործությունների 32 ձայնասկավառակն արդեն հասանելի է

Աշխարհահռչակշանսոնիե Շառլ Ազնավուրի տարբեր տարիների ստեղծագործությունների ձայնադարանը երկրպագուների համար հասանելի կլինի այսօրվանից՝ ապրիլի 28-ից: Ինչպես տեղեկանում ենք երգչի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, դրանում ընդգրկված է 32 ձայնասկավառակ։

«Թայմս» հանդեսի կողմից «Դարի լավագույն արվեստագետ» հռչակված երգիչը մայիսի 22-ին տոնում է իր ծննդյան 90-ամյակը: Այս հոբելյանը տոնելու համար նրա ձայնադարանը կներկայացվի հանրությանը»,-նշված է գրառման մեջ: Ինչպես հայտնել ենք ավելի վաղ Ազնավուրն իր հոբելյանական տարում համերգով հանդես կգա նաև Հայաստանում։

Back to top button