Քաղաքական

Թուրք իրավապաշտպանները քննադատում են Էրդողանի հայտարարությունը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայկական բարեգործական ընդհանուր միության  եվրոպական մասնաճյուղը, ԵԳԱՄ համաեվրոպական հասարակական հակացեղապաշտական շարժումը, թուրքական DurDe եւIHD իրավապաշտպան կազմակերպությունները հանդես են եկել Հայոց ցեղասպանության հիշատակման ու ճանաչման նախաձեռնությամբ: Այս կառույցների ներկայացուցիչները ապրիլի 24-ին մասնակցել են Թուրքիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման հանդիսությանը, հաջորդ օրը ժամանել են Երևան, այսօր նրանք այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: 

Նոր այս նախաձեռնությանը անդամակցել են եվրապական, թուրքական, ինչպես նաև հայկական Սփյուռքի մի շարք անդամներ, որոնք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: «Կոչ ենք անում համերաշխության, արդարության ու ժողվրդարության արժեքներին հավատարիմ բոլոր մտավորականներին, առաջնորդներին և ակտիվ անհատներին միանալու կամ աջակցելու մեզ, շրջելու 100-ամյա ժխտման էջը»,- ասվում է նախաձեռնության հայտարարությունում։

Ֆրանսիայում գործոող  ԵԳԱՄ համաեվրոպական հասարակական հակացեղապաշտական շարժման նախագահ Բենջամին Աբտանը կարևորեց միացյալ այս շարժման գործունեությունը: Ըստ եվրոպացի գործչի՝ Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի առաջնագիծը անցնում է Թուրքիայով, որի իշխանությունների քաղաքականությունն է հիմնված մարդկության դեմ այդ ոճիրի մերժման վրա: Որոշ թուրքական հասարակական կազմակերպություններ սկսել են ընդդիմանալ պաշտոնական ուղեգծին՝ ձգտելով փաստել ճշմարտությունը և ճանաչել Ցեղասպամնությունը: Այս առումով Բենջամին Աբտանի համար անըդունելի է Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Թուրքիայի վարչպետի հայտարարությունը:

Թուրքիայում գործող «DurDe/Ասա ոչ» իրավապաշտպան կազմակերպությունը հիմնվել է Հրանտ Դինքի սպանությունից հետո և պայքարում է ցեղապաշտության և ազգայնամոլության դեմ: Ըստ կառույցի ղեկավար Լևանտ Շեմսևերի՝ 2010 թվականից ի վեր տարեց տարի ավելանում է ապրիկի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում անցկացվող հիշատակման միջոցառումների մասնակիցների թիվը: Ստեղծվել է արդեն ապրիլի 24-ի հիշատակման պլատֆորմ, որի շրջանակներում կանցկացվի արշավ՝ ստիպելու թուրքական իշխանություններին պաշտոնապես ընդունել ցեղասպանությունը և ներողություն հայցել:

Back to top button