Մշակույթ

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակությունը վաղը մեկնում է Կոպենհագեն

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

«Եվրատեսիլ 2014»- ում Հայաստանը ներկայացնող հեռուստատեսային հաղորդումներից մեզ արդեն քաջածանոթ Արամ MP3- ը երկու օր առաջ է վերադարձել  պրոմո-արշավից, որի շրջանակներում համերգներ է ունեցել  ռուսաստանյան քաղաքներում և եվրոպական մի շարք երկրներում։ Անակնկալներով, հետաքրքիր փորձություններով լեցուն շրջագայությունից  Արամը վերադարձել է բարձր տրամադրությամբ և դրական լիցքերով։ Այժմ էլ պատրաստվում  է միջազգային մրցույթին։

Պրոմո-արշավի  ընթացքում հայաստանյան պատվիրակությունը եղել է նաև Գերմանիայի Արմելո քաղաքում: Հ այ համայնքի հետ հանդիպման ընթացքում  Արամը նկարահանվել է  Հայոց ցեղասպանությանը նվիրված գերմանացի երիտասարդների կողմից նկարահանվող ռեպ  տեսահոլովակում։

Հայաստանյան պատվիրակությունն  առաջիններից է, ով վաղը մեկնելու է Կոպենհագեն, որտեղ էլ տեղի կունենա Արամի առաջին փորձը:  Մեր ներկայացուցիչը ելույթ  կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում՝ մայիսի 6- ին, առաջին համարի տակ:

Լուսային էֆեկտներով, գրաֆիկական լուծումներով  մեծ բեմում Արամ MP3 հանդես է գալու մենակ: Որոշումը կազմակերպիչներինն է՝ երգը այդպես ավելի հնչեղ և տպավորիչ կլինի, ասում են։

Հոգուց բխած՝ ի վերուստ տրված երգ. այսպես է բնորոշվում ԱրամMIP3-ի «NOT alone»- ը: Երգն լավագույն հնգյակում հայտնվելու բոլոր հնարավորություններն ունի, ասում է հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը և ավելացնում, որ ամեն ինչ անելու են  «Եվրատեսիլը» հաջորդ տարի Հայաստան բերելու համար:

Back to top button