Հասարակություն

Արցախցին ոչ մի թիզ հող չի զիջի թշնամուն

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ստեփանակերտ- Երեւան

Մարտակերտի շրջանի Վանք գյուղի դերը պատերազմի տարիներին ու հատկապես հաղթանակի հարցում մեծ է եղել : Այստեղ են առաջինը հակահարաված տվել թշնամուն ու շարժվել առաջ։ Գյուղի բնակիչներից 320 հոգի մասնակցել են արցախյան պատերազմի, որոնցից 60- ը զոհվել է մարտի դաշտում։ Գյուղապետ Ֆեդյա Օհանյանն ասում է՝ չնայած պատերազամի տարիներին գյուղը մի քանի անգամ ռմբակոծվել է, բայց շարունակել է պայքարը հողի եւ հայրենիքի համար։

Վանքի գյուղապետը «Ռադիոլուրի» հետ զրուցում ասում է, որ հետեւում է ԵԱՀԿ Մինսկի խմբի քայլերին, բայց մեծ սպասլիքներ չունի։ Համոզված է մի բանում՝ արցախցին ոչ մի թիզ հող չի զիջի թշնամուն։

Back to top button