ԿարևորՔաղաքական

ԱԺ նախագահի թեկնածու առաջադրվել է Գալուստ Սահակյանը (լրացված)

լրացվել է ժամը 18։26- ին

ՀՀԿ- ն իր այսօրվա գործադիր մարմնի եւ խորհրդի նիստում որոշել է ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել խորհրդարանի ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի թեկնածությունը։

ԱԺ ՀՀԿ- ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը առաջադրված է պետաիրավական հարցերի հանձնաժողովի թեկնածու։ Նա այս պաշտոնում կփոխարինի վերջերս կառավարության աշխատակազմի- ղեկավար նախարար նշանակված ԴավիթՀարությունյանին։

Իսկ ահա ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարի թեկնածու առաջադրվել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։

Արմինե Գեւորգյանի հեռախոսային ռեպորտաժը «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի հիմնական թողարկման ժամանակ

Back to top button