Միջազգային

48 ժամվա ընթացքում բացատրություն տալ երկրին սահմանակից տարածքում զորավարժություններ անցկացնելու համար. Ուկրաինայի պահանջը ՝ ՌԴ-ից

Ուկրաինան պահանջել է Ռուսաստանից՝առաջիկա 48 ժամվա ընթացքում բացատրություն տալ երկրին սահմանակից տարածքում զորավարժություններ անցկացնելու համար: «Ուկրաինան ԵԱՀԿ-ի միջոցով դիմել է Ռուսաստանի Դաշնությանը ՝ պահանջելով բացատրություն տալ զորավարժությունների անցկացման նպատակների ու վայրի ընտրության, դրանց ավարտման ամսաթվի ու մասնակից զինվորական ստորաբաժանումների տեսակների մասին», -ասվում է երկրի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: «Վիեննայի՝անվտանգության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանը պարտավոր է զորավարժությունների մասին հստակ պարզաբանումներ տալ հարցումից հետո 48 ժամվա ընթացքում, այսինքն՝մինչ ապրիլի 26-ի 16:00-ն տեղի ժամանակով», — նշել են ԱԳՆ մամլո ծառայությունից:

Back to top button