Քաղաքական

ԼՂՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Երեւանում ապրիլի 25-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների հետ՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Նախագահ Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կարեւոր է համարում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը` դիտարկելով այն որպես բարեկամ երկիր, որտեղ բնակվում են միլիոնավոր հայեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի մի խումբ անդամներ` նախագահ Քեն Խաչիկյանի գլխավորությամբ, պաշտոնատար այլ անձինք:

Back to top button