Վերլուծական

Էրդողանի ուղերձի հասցեատերը հայերը չեն, ասում է քաղաքագետը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Թուրքիայի վարչապետի անսպասելի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին քաղաքական առումով թեպետ աննախադեպ էր, սակայն շարունակում է Անկարայի ժխտողական ուղեգիծը՝ ներկլայանալով նոր գործիքակազմով: Սա երիտասարդ քաղաքագետ ՀրանտՄելիք-Շահնազարյանի առաջին տպավորությունն է Անկարայից հնչած  անակնկալ ցավակցություններից: Ըստ նրա՝ Էրդողանի հայատարության յուրաքանչյուր նախադասություն ունի իր հստակ ուղեգիծը և քողարկված գաղափարները, որոնք գործադրվելու են մոտակա մեկ տարվա ընթացքում՝ Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ:

Այն հանգամանքը, որ Էրդողանի հայտարարությունը ներկայացված էր նաև թարգմանաբար տարբեր լեզուներով, այդ թվում նաև արևմտահայերենով և արևելահայերենով, վկայում է, որ այդ փաստաթղթի հասցեատերը հայերը չեն, այլ միջազգային հանրությունը, համոզված է քաղաքագետը:

Այնուամենայնիվ՝ ՀրանտՄելիք-Շահնազարյանը չորակեց Թուրքիայի վարչապետի հայտարությունը որպես սենսացիա։ Ըստ նրա՝ Անկարայում պարզապես զգացել են գալիք զարգացումները իրենց ձեռնտու ուղղությամ բտանելու կարևորությունը, քան իոր Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը դառնում է լուրջ քաղաքական գործոն և թուրքական իշխանությունները ձգտում են այն չեզոքացնել։

Back to top button